Սառցակալած ճանապարհը դարձել է մահվան ելքով վթարի պատճառ Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ-ին` Երանոս գյուղի սկզբնամասում, իրար են բախվել ՎԱԶ 2109 մակնիշի 20 ԼՏ 032 համարանիշի, ՈւԱԶ բեռնատար մակնիշի 23 ՕՏ 035 համարանիշի և,Ֆոլցվագեն Ջետտա մակնիշի 21 ԼՍ 588 համարանիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով Ֆոլցվագենը դուրս է եկել երթևեկելի գոտուց և համարյա հայտնվել ձորակում:Վթարի հետևանքով ՎԱԶ 2109-ի վարորդը` Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Շաբոյանը, մահացել է, իսկ ՈւԱԶ-ի վարորդը` Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 25-ամյա Նվեր Ղամբարյանը, տեղափոխվել է Դիլիջանի հիվանդանոց:Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված հատվածում ձնամաքրման աշխատանքներ չէին կատարվել, ավտոճանապարհը մոտ 30-40 սմ ծածկված էր ձյունով, սառցակալած էր, ինչն էլ վթարի հիմնական պատճառն էր դարձել:




Լրահոս