Քուրդ ակտիվիստները Շվեդիայի խորհրդարանի դիմաց ակցիա են իրականացրել Էրդողանի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք քուրդ ակտիվիստներ Շվեդիայի խորհրդարանի դիմաց այրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կերպարանքը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
Չնայած ակցիան անցկացվել է վարչական շենքի մոտ, տեղի ոստիկանությունը ոչ մի կերպ չի արձագանքել միջադեպին,պարզապես հետևել են ընթացքին:
Թուրքական լրատվամիջոցները, իրենց հերթին, հայտնում են, որ ահաբեկիչները ոստիկանությունից թույլտվություն են ստացել սեպտեմբերի 30-ին Ստոկհոլմի կենտրոնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու դեմ ցույց անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսին Ֆինլանդիան և Շվեդիան միաժամանակ հայտ էին ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Ֆինլանդիայի խնդրանքը հաստատվել է 2022 թվականի գարնանը, Շվեդիայի անդամակցությունը դաշինքին դեռևս արգելափակված է Թուրքիայի և Բուլղարիայի կողմից։Անկարան Ստոկհոլմից պահանջում է հանձնել քուրդ ակտիվիստներին, որոնք համարում է ահաբեկիչներ։ Շվեդիան պաշտոնապես համաձայնել է արտահանձնմանը, սակայն գործընթացն ինքնին դանդաղում է։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս