Ամենադժվար ժամանակներում էլ մեզ թող միավորեն երգն ու մշակույթը․ Սիրուշոն BACKSTAGE կադրեր է ներկայացրել «Donik» երգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիրուշոն օրեր առաջ ներկայացրել է «Donik» երգը: Սիրուշոյի կատարմամբ ժողովրդական երգը նոր ձևով է մատուցվել: Նմանատիպ երգերը ցույց են տալիս ժամանակակից նորաձևության և հայկականի միախառնումը ու նոր շունչ են հաղորդում:

«Ամենադժվար ժամանակներում էլ մեզ թող միավորեն երգն ու մշակույթը: Հույս ունեմ ևս մեկ անգամ հիշեցնել մեր արմատների ամրության, գեղեցկության և բոլոր ժամանակներում ակտուալ լինելու մասին: Շնորհակալ եմ նման արձագանքի համար, հեշտ չէր այսպիսի ժամանակներում կենտրոնանալը նման աշխատանքի վրա: Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր չեն կորցնում լավն ասելու հատկությունը, ովքեր կարողանում են գնահատել և ոգևորել»,-ինստագրամի իր էջում գրել է երգչուհին՝ ներկայացնելով  BACKSTAGE կադրեր տեսահոլովակի նկարահանումներից։




Լրահոս