ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ․ դեսպանատան երկու քարտուղարները «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին անթույլատրելի է և վճռականորեն կկանխվի: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն  և«պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցներին:

Նաև ընդգծել են, որ ռուսական կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում ճիշտ հետևություններ կարվեն, և ԱՄՆ-ն ձեռնպահ կմնա առճակատման քայլերից:

«Պերսոնա նոն գրատա» են հայտարարել Մոսկվայում ԱՄՆ դեսպանության առաջին և երկրորդ քարտուղարներին․ նրանք պետք է յոթ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի տարածքը: Հավելենք, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:




Լրահոս