«Հայաքվե»-ն հետամուտ է լինելու. յուրաքանչյուր ընտրակեղծիք բացահայտվելու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամները, մտահոգված լինելով յուրաքանչյուր քաղաքացու ձայնով, կազմակերպչական բոոր ռեսուրսներն ու հանրային վստահությունը օգտագործելու են, որպեսզի ընտրություններն ընթանան արդար և թափանցիկ:

«Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա»:

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը երեկ ամփոփեց նախընտրական քարոզարշավի հետ կապված իրենց դիրքորոշումը:Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը նշեց․ «Մեր քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հասարակության ներսում առաջանում են այնպիս ուժեր և կառույցներ, որոնք հետամուտ են լինելու այդ ընտրությունների թափանցիկությանը, արդարությանը և արժանահավատությանը: Մեր ամբողջ ուշադրությունը սևեռելու ենք ձայների ամփոփման վրա, որովհետև առկա են մտահոգիչ ազդանշաններ»:

Մտահոգիչ ազդանշանների թվում անդամները առանձնացրին այն, որ բազմաթիվ քաղաքացիների մարզային բնակության հասցեներից հանում են և գրանցում Երևանում:Դա արդեն նշանակում է, որ կապված լրացուցիչ ցուցակների հետ խնդիրներ են առաջանալու և հաջորդ մտահոգիչ հանգամանքը գումարի դիմաց գործունեություն իրականացնելն է: Նախաձեռնության անդամները վստահեցնում են քաղաքացիներին, որ հետամուտ են լինելու ընտրությունների թափանցիկությանն ու արդարությանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց «Հայաքվե» նախաձեռնության մամուլի քարտուղարի՝ Դավիթ Սարգսյանի հետ, որը ևս նշեց, որ կան մտահոգիչ հանգամանքներ և ամեն բան անելու են, որպեսզի ընտրություններն ընթանան արդար, յուրաքանչյուր ընտրակեղծիք բացահայտվելու է:

«Վանաձորից մինչև Վայք մանկապարտեզների, դպրոցների, պոլիկլինիկաների շատ աշխատողներ մոբիլիզացվելու են և մեքենաներով բերվելու են Երևան, որպեսզի մասնակցեն երթ հավաքին: Այս ամբողջը հիմք է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրանցումը ԿԸՀ-ում չեղյալ համարելու, սակայն այդ իրավունքը միայն ունեն այն ուժերը, ովքեր առաջադրվել են, դիտորդական առաքելությունը չունի այդ իրավունքը»:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս