
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:44-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:59-ին, մարվել՝ 11:10-ին:
Այրվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդ Տ. Խ. -ն տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։