Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ին՝ ժամը 10։34-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:50-ից 13:50-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 տրանսպորտային միջոց, որից 8 բեռնատարը՝ քարշակման միջոցով:

Երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:




Լրահոս