
Universal Pictures ընկերությունը իտալացի գիտնական եւ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի մասին ֆիլմ կնկարահանի,-հայտնում է Variety թերթը: Նոր ֆիլմը կներկայացվի ոչ թե որպես դա Վինչիի կենսագրական ֆիլմ, այլ որպես մարտաֆիլմի եւ արկածային ֆիլմի խառնուրդ: Համաձայն նախնական տվյալների` ֆիլմում պատմվում է երիտասարդ դա Վինչիի մասին է, որը փրկելու է Վերածննդի դարաշրջանը Եվրոպա վերադարձող միջնադարյան խավարից:Նախագիծը գտվում է վերամշաման վաղ փուլում: Ֆիլմի նախնական սցենարը գրել է Ջոննի Կուրցմանը: