Այրվել է մոտ 700 հակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 13:35-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակավան գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակավան գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։




Լրահոս