
ՖԻԲԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը: Այդ աղյուսակում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 83-րդ տեղը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Նախորդ հրապարակման համեմատ Հայաստանի հավաքականը առաջադիմել է 4 հորիզոնականով:
Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում Հայաստանի հավաքականի հետ նույն ենթախմբում ընդգրկված Ավստրիայի հավաքականը 65-րդ հորիզոնականում է, իսկ Ալբանիան զբաղեցնում է 99-րդ տեղը:
Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին հանդիպումը կանցկացնի 2024թ․ փետրվարի 22-ին՝ մրցելով Ավստրիայի հետ: