
Դուշանբեում Ղրղզստանի դեսպան Էրլան Աբդիլդաևը կանչվել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան հայտնել են անհանգստության մասին, որը կապված է Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևի կողմից Տաջիկստանի դեմ տարածքային նոր պահանջների մասին հայտարարությունների հետ։
Kommersant.ru-ն հայտնում է, որ ընդգծվել է, թե նման մեկնաբանությունները կարող են լուրջ վնասել տաջիկ-ղրղզական սահմանի սահմանազատման և սահմանագծման բանակցային գործընթացի առաջընթացին, ինչպես նաև փոխվստահությանը: