Քաղաքացու անձնագիրը սարքը չի ընթերցել․ Ավետիք Չալաբյանը պահանջում է արձանագրություն կազմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի 9/42 ընտրատեղամասում ընտրողներից մեկը խնդրի առջև է կանգնել։ Սարքը չի ընթերցել ընտրողի անձնագիրը, և հանձնաժողովից նրան հորդորել են գնալ և բերել ID քարտ։ Այստեղ նկատենք, որ ոչ բոլոր քաղաքացիներն ունեն ID քարտեր և ստացվում է՝ նման խնդիրների պատճառով քաղաքացիները կարող են զրկվել ընտրելու իրավունքից։

Այս ընտրատեղամասում է նաև «Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։ Նա կոչ արեց այս հարցով արձանագրություն կազմել, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնեց, թե նման անհրաժեշտություն չկա և խնդիրը կլուծեն։

Մարիամ Ղազարյան




Լրահոս