Մ.Նալբանդյանի անվան համար 33 դպրոցի 9/09 ընտրատեղամասում առավոտից հսկում են ՔՊ-ի և «Հանրային ձայն»-ի վստահված անձինք։
Հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Նիկողոսյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դիտորդների մասնակցությունը ավելի շատ է, քան ընտրողներինը։
Այս պահին 1743 քաղաքացուց ընտրել է 264-ը, ըստ նախագահի՝ մասնակցությունը թույլ է։
Մեր այցի պահին ֆիքսեցինք, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության ներկայացուցիչը գտնվում էր ընտրատեղամասում, ինչը անթույլատրելի է։
Հանձնաժողովի նախագահի հրահանգով՝ կուսակցության ներկայացուցիչը դուրս հրավիրվեց ընտրատեղամասից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հանրային ձայնի» վստահված անձը պահանջում է կազմել արձանագրություն, որ ՔՊ վստահված անձը հուշում է ընկերոջը՝ ում ընտրել։
Էմմա Միքայելյան