ԿԸՀ-ն հրապարակել է 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ ըստ վարչական շրջանների:
Աջափնյակ վարչական շրջանում 83 014 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 11 477 ընտրող կամ 13,83 տոկոսը:
Ավան վարչական շրջանում 39 030 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 3114 ընտրող կամ 15,66 տոկոսը:
Արաբկիր վարչական շրջանում 94 537 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 192 ընտրող կամ 19,01 տոկոսը:
Դավթաշեն վարչական շրջանում 33 484 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5228 ընտրող կամ 15,61 տոկոսը:
Էրեբունի վարչական շրջանում 89 206 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 10 552 ընտրող կամ 11,83 տոկոսը:
Կենտրոն վարչական շրջանում 94 922 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 13 638 քաղաքացի կամ ընտրողների 14,37 տոկոսը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 106317 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 13587 ընտրող կամ 12,78 տոկոսը:
Նոր Նորք վարչական շրջանում 97 497 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 181 ընտրող կամ 14,55 տոկոսը:
Նորք Մարաշ վարչական շրջանում 10 667 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1694 ընտրող կամ 15,88 տոկոսը:
Նուբարաշեն վարչական շրջանում 8065 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1,014 ընտրող կամ 12,57 տոկոսը:
Շենգավիթ վարչական շրջանում 110 780 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 14 622 ընտրող կամ 13,2 տոկոսը:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 56 731 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 8460 ընտրող կամ 14,91 տոկոսը:
Ժամը 14:00-ի դրությամբ Երևան քաղաքի 824 250 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 114 759 ընտրող կամ ընտրողների 13,92 տոկոսը։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին նույն ժամը 14։00-ի դրությամբ ավագանու ընտրություններին մասնակցել են 201.268 քաղաքացի կամ 23.72%, իսկ 2017 թվականին՝ 25.04 տոկոս կամ 210.907 քաղաքացի։