Քաղաքացին եկել է քվեարկության, բայց պարզվել է, որ ընտրացուցակում նրա անունը չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիեւյան 16 հասցեում գտնվող 4/53 ընտրատեղամասում 1701 ընտրողից ժամը 16:00-ի դրությամբ դեռ ընտրել է 360-ը:

«Խախտում չի արձանագրվել, բայց եղել է դեպք, որ քաղաքացին եկել է քվեարկության, բայց պարզվել է, որ ընտրացուցակում նրա անունը չկա: Հարցն այն էր, որ նա Երեւանի գրանցում չուներ, թեւ ազգությամբ հայ էր, բայց գրանցում չուներ այստեղ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Անտոնյանը:

Հիշեցնենք, որ 4/53 ընտրատեղամասում է քվեարկել Հայկ Մարությանը։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս