
«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը քվերակելուց հետո ասել է, որ այս պահի միակ մտավախությունը մասնակիցների ցածր թիվն է:
«Ուստի ևս մեկ անգամ կոչ է արել քաղաքացիներին՝ մասնակցել ընտրություններին:
Խորապես համոզված եմ, որ այս ընտրությունների քաղաքական արժեքը չափից դուրս մեծ է, և Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ ուղերձ են լինելու ինչպես մեր հասարակությանը, այնպես էլ միջազգային հանրությանն առ այն, թե ՀՀ-ն ինչպիսի արժեքային համակարգի վրա է գտնվում»,-նշել է Նորիկ Նորիկյանը: