
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե որ վարչական շրջանում են մեքենայով ճանապարհը փակել, ինչի մասին իրավապահներին ահազանգել են բնակիչները:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայր են շտապել իրավապահները եւ պարզել են, որ Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնող ոստիկանները փակել նե ճանապարհը՝ կուտակումներից խուսափելու համար ու բնակիչների ահազանգից հետո ճանապարհը բացվել է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ սեպտեմբերի 17-ին ժամը 12:30-ի դրությամբ ստացվել և քննարկվել է ստուգման ենթակա երկու տեղեկություն, որից մեկը երկու մեքենաներով ճանապարհը փակելու, մյուսը՝ մտավոր խնդիրներ ունեցող որդու տվյալները ընտրացուցակում հայտնաբերելու մասին, և երրորդ հաղորդումը ստացվել է անհայտ քաղաքացուց և այն մասին է, որ ընտրական հանձնաժողովի անդամը մարդ է բերում ընտրատեղամաս ընտրության:
Նշված բոլոր ահազանգերով կատարվում են ստուգողական աշխատանքներ, որոնց մասին կտեղեկացվի ավելի ուշ:
Քնար Մանուկյան