Ինչ է կատարվում Նորագյուղի 9/56 եւ 9/57 ընտրատեղամասի տարածքի «բեսեդկայում». ArmLur.am-ը դեպքի վայրում է եւ անձամբ է զրուցել հեղինակություն Էդուարդ Տոնոյանի հետ, որը, ըստ դիտորդների, ուղղորդում է քաղաքացիներին ընտրել ՔՊ-ին ։
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտնել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում արձանագրել է 48 խախտում: «9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:
Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը:
Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է:
Նշենք, որ մեր նկարահանումից հետո Էդուարդ Տոնոյանը լքեց տաղավարը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան