ԱՄՆ – ն կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱՄՆ – ն և Ռուսաստանը համատեղ կառուցողական մեծ աշխատանք են կատարում և ավելիին են ընդունակ», – ասել է  ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը ИТАР-ТАСС լրատվականի թղթակցի հետ զրույցում:

Հեյդենը նշել է նաև, որ ԱՄՆ –ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ նույնիսկ Օբամայի ` Ռուսաստանին Ուկրաինայի հետ կապված պատժամիջոցների ենթարկելու վտանգի դեպքում:

«Մեր հարաբերություններում միշտ էլ եղել են թե համագործակցություններ, թե տարաձայնություններ: Մենք գնահատում ենք վերջին հինգ տարիների համագործակցությունը Ռուսաստանի հետ, համագործակցությունը Իրանի, Աֆղանստանի և Հյուսիսային Կորեայի վերաբերյալ տարվող քաղաքականության ոլորտում: Բացի այդ շատ ենք արժևորում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համագործակցությունը միջազգային հսկողությամբ Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման հարցում»,- հիշեցրել է Հեյդենը:

Հեյդենը նշել է նաև, որ ԱՄՆ –ի տարաձայնությունները Ռուսաստանի հետ հիմնականում կապված են մարդու իրավունքների,Վրաստանի հետ հարաբերությունների և Ուկրաինայի հարցում դիրքորոշման հետ:

Ավելի վաղ ԱՄՆ –ի իշխանությունները հայտարարել էին, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ ցանկացած համագործակցություն, հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը




Լրահոս