Հայ բռնցքամարտիկները Հունաստանում 4 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ բռնցքամարտիկները մեդալնով են վերադառնում Հունաստանում կայացած միջազգային մրցաշարում։ Այս մասին հայտնում են ՀԲՖ մամուլի ծառայությունից։

Հայ մարզիկներից իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Անի Հովսեփյանը, Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ Բարեղամ Հարությունյանը վնասվածքի պատճառով բավարարվել է բրոնզե մեդալով։

Մեր բռնցքամարտիկները Հունաստանի մրցաշարին մասնակցում էին մարզիչներ Արման Հարությունյանի և Վաչե Վարդայանի գլխավորությամբ։

Թիմի հետ մրցավայրում էր նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը։




Լրահոս