ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ կոալիցիա կկազմեն․ քվեարկության ամփոփ պատկերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ՝ որեւէ ուժ չի հաղթահարել 50 տոկոսը, այսինքն՝ չի կարող միանձնյա քաղաքապետ ընտրել: Ի՞նչ է սպասվում այս դեպքում:

Այսպիսով, ըստ ԸՕ-ի, եթե որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Այդ դեպքում ավագանու լիազորությունները ստանձնելու պահից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ավագանին պետք է ընտրի քաղաքապետ։

Ըստ օրենքի, եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե ավագանին չկարողանա երկշաբաթյա ժամկետում համաձայնության գալ ու չընտրի քաղաքապետ, ըստ ԿԸՀ նախագահի, կառավարությունը երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո պետք է ավագանու արտահերթ ընտրություններ նշանակի։

Երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը

Այսպիսով, ընտրություններին մասնակցել է 234,553 քաղաքացի կամ ընտրողների միայն 28,46%-ը: Սա Երևանի պատմության մեջ ամենացածր մասնակցության ցուցանիշն է:

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կայացած Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 294 092 ձայն կամ 81,06 %: Այսինքն, այս ընտրություններին մասնակցել է ավելի քիչ մարդ, քան 2018-ին ընտրել էր նրանց:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրեց նախնական տվյալներ՝ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության վերաբերյալ:

«Ընտրելու իրավունք ունեցող 824 316 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 234 436-ը կամ տոկոսային արտահայտությամբ՝ ընտրողների 28.44 տոկոսը: 

ԿԸՀ -ի նախագահը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները Երևանի բոլոր 475 տեղամասերից:

  1. «Հանրային ձայն» կուսակցություն – 22 431 ընտրող (9.68%)
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 75 463 ընտրող (32.57%)
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն – 2595 ընտրող (1.12%)
  4. «Հաղթանակ» կուսակցություն – 3959 ընտրող (1.71%)
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն – 1706 ընտրող (0.74%)
  6. «Հայաստանի եվրոպական կուսակցություն – 2572 ընտրող (1.11%)
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն – 43 765 ընտրող (18.89%)
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն – 780 ընտրող (0.34%)
  9. «Հանրապետություն» կուսակցություն – 26 236 ընտրող (11.32%)
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն – 1282 ընտրող (0.55%)
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 4174 ընտրող (1.8%)
  12. «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն – 2348 ընտրող (1.01%)
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն – 8425 ընտրող (3.64%)
  14. «Մայր Հայաստան» դաշինք – 35 739 ընտրող (15.43%):

ԿԸՀ նախագահը տեղեկացրեց, որ կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոսը:

Armlur.am-ը համեմատական է անցկացնում նախորդ տարիների հետ։

2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294․092 քվե։

2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երևան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը  ստացել է 290․439:

2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևան քաղաքում ստացել է 181․180 քվե:

Այս թվերը ցույց են տալիս, թե տարեց տարի որքան է նվազում ՔՊ ընտրողների թիվը։

Էմմա Միքայելյան




Լրահոս