Դեռ քննում են.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `

ՀՔԾ-ն դեռևս չի բացահայտել ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցն ապօրինի գաղտնալսողներին ու youtube.com կայքում հրապարակողներին: ՀՔԾ լրատվության պետ Միքայել Ահարոնյանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան երեկ տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և այդ գործով կասկածյալներ, մեղադրյալներ ու ձերբակալվածներ չկան: Հիշեցնենք, որ ապօրինի գաղտնալսման ձայնագրությունը հրապարակվել էր 2012թ. դեկտեմբերին: Եվ, փաստորեն, կատարվածից ավելի քան մեկ տարի անց իրավապահներին չի հաջողվում բացահայտել հանցագործության հեղինակներին:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս