Ծառուկյանաշվիլի.«Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `

Ոչ իշխանական քաղաքական ուժերի միավորումը գնալով տեսանելի է դառնում: Երեկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Հրանտ Մարգարյանի, Արմեն Ռուստամյանի ու Աղվան Վարդանյանի հետ: ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցել են նաև Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը: ՀՅԴ ներկայացուցիչները նշել են, թե Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնք հաղթահարելու համար ներքին միասնականություն է անհրաժեշտ: Իսկ Ծառուկյանն ասել է, թե քաղաքական-հասարակական լայն համախմբման շնորհիվ է միայն հնարավոր երկիրը դուրս բերել ստեղծված տագնապալի վիճակից: Հանդիպումից հետո Վարդան Օսկանյանը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ հանդիպում տեղի կունենա նաև ՀԱԿ-ի իրենց գործընկերների, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Այսպես շարունակվելու դեպքում, չի բացառվում, որ տեղի ունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը:

Շարունակությունը ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում




Լրահոս