Ս.Սարգսյանը հանդիպել Է ԻԻՀ ԱԳ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am -ին նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահը ՀՀ և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաև Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից: 
“Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները”,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:”Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ և նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը”,-ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:




Լրահոս