Նախագահական ընտրարշավը.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Մայիսի 25-ին նախագահական ընտրությունների  նշանակումից ի վեր առաջին սոցհետազոտությունն է անցկացվել Կիևում, որից երևում է, որ ընտրությունների վստահ առաջատարը Պետրո Պորոշենկոն է ` Ուկրաինայի «շոկոլադային բարոնը»: Նա դեռ չի հայտարարել առաջադրվելու մասին, սակայն նրա ոչ միայն առաջադրվելը, այլև հաղթանակն արդեն սոցհարցումներում է արձանագրվում:

Պորոշենկոն ավարտել է Կիևի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավագիտության և տնտեսագիտության ֆակուլտետը 1990-ականների սկզբին: Այնուհետև  մի շարք հրուշակագործական ընկերություններ է ձեռք բերել և հիմնադրել` ի վերջո դրանք բոլորը միավորելով «Ռոշեն» կորպորացիայի մեջ, և ստեղծել է մոտ մեկ միլիարդ դոլարի կարողություն: Ավելի քան մեկևկես տասնամյակ նա քաղաքական դաշտում է: Եղել է Վերխովնի Ռադայի մի քանի գումարման պատգամավոր և մի քանի կառավարություններում զբաղեցրել նախարարական աթոռներ, այդ թվում ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի: Ապրում է մի պալատում, որը Կիևում կոչում են Սպիտակ տուն:

Պորոշենկոյին պատկանող «Channel 5» հեռուստաալիքը Մայդանի իրադարձությունները լուսաբանող հիմնական մեդիաներից է: Պորոշենկոն ինքը Ուկրաինայի եվրոպական ինտեգրման համոզված կողմնակից է և ՆԱՏՕ-ին անդամագրվելու ամենաակտիվ ջատագովներից մեկը: Այս պահին Ուկրաինայի թերևս ապագա նախագահը ստանձնել է Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցչի պարտականությունները:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս