ՌԴ -ն նոր խնդիր է ստեղծել հայերի համար.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է `

Հունվարի 1-ից գործող ՌԴ միգրացիոն նոր օրենքը խնդիրներ է ստեղծել մոտ 170 հազար հայերի համար, որոնց մի մասը դեպորտ է արվել, մյուս մասին` վարչական խախտումների պատճառով, 3 տարով արգելել են մուտքը Ռուսաստան, ինչը ոչ միայն նյութական վնասներ է պատճառել, այլև, որոշ դեպքերում, ընտանիքների տարանջատման է հանգեցրել: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ այս խնդրին վերաբերող նամակին արձագանքած Պատրուշևն առաջարկել էր համատեղ նայել հարցը ` ելքեր գտնել: Ի՞նչ վիճակում է խնդիրն այսօր ՝ հարցրինք ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանին, ով այդ հարցով օրերս Մոսկվայում էր: «Ռուսական կողմի առաջարկով միջգերատեսչական խումբ է ձևավորվել,  պատվիրակությունները բաղկացած են անվտանգության, միգրացիոն խորհուրդների, արտաքին գերատեսչության ներկայացուցիչներից: Փետրվարի 27-ին տեղի ունեցավ առաջին հանդիպումը, հնչեց մեր առաջարկությունը ` ստորագրել միջկառավարական համաձայնագիր, որը շատ արագ կտա այդ խնդիրների լուծումը, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերջնական մշակել փաստաթուղթը, առաջիկա հանդիպմանը քննարկել այն»: Հայկական կողմն ուզում է այդ փաստաթուղթն ստորագրել մինչև մայիս:

Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում




Լրահոս