«Հրապարակ» օրաթերթը գրում է `
Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա: Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա՞ արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին: Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք նաև ճշտել Ռոբերտ Քոչարյանի գնահատականը մարտի 1-ի ՀԱԿ հանրահավաքի և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ: Գրասենյակի ղեկավարն ասաց, թե պարոն Քոչարյանը չի քննարկել ոչ հանրահավաքը, ոչ ելույթը. «Անհրաժեշտության դեպքում անպայման հրապարակային անդրադարձ կլինի»: Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ: «Ի՞նչ պլաններ ունի առաջիկայում պարոն Քոչարյանը»,- հարցրինք Սողոմոնյանին, ով չհերքեց առաջիկայում վերջինիս ակտիվանալու հավանականությունը և կրկին պատասխանեց, որ որևէ գործողության դեպքում հանրությանն անպայման կտեղեկացվի:
Շարունակությունը ` «Հրապարակ»-ի այսօրվա համարում