Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:
Ամենաառաջին պատմական իրադարձությունը այս օրվա հետ կապված 1857 թվականի մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի վատ պայմաններն էին:
Տոնի պատմությունն ավանդաբար կապվում է Կլարա Ցետկինի անվան հետ, ով ստեղծել էր կանանցից կազմած հեղափոխական ջոկատ: Որոշվում է ընտրել մի օր, որը կհամարվեր կանանց պրոլետարիատի ծննդյան օրը:
Այսօր աշխարհում մարտի 8-ին կանայք արժանանում են հակառակ սեռի առավել ընդգծված ու ջերմ ուշադրությանն ու գնահատանքին ՝ տոնի իրական խորհուրդը կարծես թե մղելով երկրորդական պլան: