Ռուսաստանի շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակվում են.Դմիտրի Պեսկովի անդրադարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ շարունակվում են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Նա ընդգծել է, որ երկու Հանրապետություններն էլ եղել և մնում են Ռուսաստանի կարևոր գործընկերները։

«Մենք շարունակում ենք մեր շփումները հայկական կողմի հետ: Հայաստանը եղել և մնում է մեր շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը, մեզ մոտ գտնվող երկիրը: Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետ, այս երկիրը  նույնպես  շատ կարևոր գործընկեր է մեր համար»:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Բաքուն սկսել է լոկալ բնույթի «հակաահաբեկչական միջոցառումներ» Ղարաբաղում՝ սահմանադրական կարգը վերականգնելու համար՝ այդ մասին հայտնելով ռուս խաղաղապահների հրամանատարությանը և մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությանը։




Լրահոս