Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար. Նախկին ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում կան հազարավոր կորած մարդիկ։ Կապի բացակայության պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհվա՞ծ են, թե՞ ոչ, չափազանց բարդ է։ Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

《Բազմաթիվ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քույրը եղբորը և այդպես շարունակ։ Ամբողջական բնակելի վայրեր կտրված են իրարից, մարդկանց ճակատագրերն անհայտ են։

Այս ամենին ավելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները》-նշել է նա։




Լրահոս