
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Ստեփանակերտում՝ այսօր տեղի ունեցած կրակոցների պատճառն այն է, որ ադրբեջանցի զինյալները տարբեր ուղղություններով նեխուժել են Ստեփանակերտ:
Ըստ մեր աղբյուրների, ադրբեջանցի զինյալները փորձում են կրակոցների միջոցով առաջ գալ և իրենց դրոշը տեղադրել Արցախի կառավարության կամ նախագահականի շենքի մոտ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ տեղի բնակիչները խուճապահար փախնում են Խոջալուի ուղղությամբ:
Հավելենք, որ այս պահին՝ այս ամենին զուգահեռ Եվլախում ընթանում են բանակցություններ: