
ՀՀ Ոստիկանապետ, գեներալ – լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը կանանց տոնի առթիվ իր շնորհավորանքն է ուղղել:
Սիրելի՛ կանայք:
Շնորհավորում եմ Մարտի 8-ի ` գարնան եւ կանանց տոնի առթիվ:
Սիրելի՛ գործընկերուհիներ, դուք մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի պատասխանատու ու պատվավոր աշխատանքի բոլոր դժվարությունները:
Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, անմնացորդ ծառայություն օրենքին և ժողովրդին:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին:
Միայն ամուր թիկունք ունեցող ոստիկանը կարող է անմնացորդ կատարել իր գործը, որին կոչված է:
Բոլորիդ մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն ` ընտանիքում և աշխատանքում: