Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրի» ԲԿ-ից հայտնում են, որ Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո ցուցարարները շարժվել են տարբեր ուղղություններով։ Նրանց մի մասն իր ակցիան շարունակեցլ էր Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում։ Այնտեղ իրավիճակը թեժացավ և կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։

Ոստիկանները փորձել էին բերման ենթարկել նաև Լևոն Քոչարյանին։ Այնուհետև հրապարակվեցին կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ավտոմեքենայի մեջ ծեծի ենթրակում նրան։ Այժմ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնում է, որ նրան հոսպիտալացրել են։

 




Լրահոս