ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 անձ ձերբակալվել է ՌԴ դեսպանության գույքը վնասելու համար․ քանիսն են կալանավորվել և ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտվանից ակցիաներ են մայրաքաղաքի տարբեր փողոցներում, մի շարք ուսումնական հաստատություներ հայտարարել են դասադուլ, իսկ ընկերությունները՝ գործադուլ։ ArmLur.am-ին համակարգից հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ ձերբակալվել են 3 անձ , որոնց իրավապահները ձերբակալել են Հայաստանում՝ Ռուսաստանի դաշնության դեսպանատան գույքը վնասելու համար, 50-ից ավելի բերման է ենթարկվել ոստիկանություն՝ վարչական իրավախախտման հիմքով։ Նկատենք, որ այս թվերը պարբերաբար փոփոխության են ենթարկվում:

ArmLur.am-ը դիմեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն և հետաքրքրվեց, թե սեպտեմբերի 19-ից մինչ օրս Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաների արդյունքում քանի անձ է կալանավորվել։

Ի պատասխան մեզ հայտնեցին․ «Այս պահի դրությամբ կալանավորվածները 4-ն են, որոնցից 3-ը՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով (hասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելը, եթե մասնակցի արարքը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ անձի կյանքը կամ առողջությունը վտանգող այլ արարքի կատարմամբ, հրկիզումով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով կամ այդ գործողությունները կազմակերպելով կամ ղեկավարելով), իսկ 1-ը՝ 393-րդ հոդվածի 1-ին մասով (իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը):

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս