Աշտարակ-Ուջան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։46-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուջան գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ» (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1993 թ․) և «Ֆորդ» (վարորդ` Ա․ Պ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներին տեղի ուժերով տեղափոխել են բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։




Լրահոս