ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Հավայան մեծ կղզում սեպտեմբերի 10-ին ժայթքել է Կիլաուեա հրաբուխը, որից ժայթքող լավան առայժմ հոսում է խառնարանի մերձակա տարածքում։ Սա այս տարվա ընթացքում Կիլաուեա հրաբխի արդեն երրորդ ժայթքումն է։

Հրաբխի ժայթքմանը նախորդել է ուժեղ սեյսմիկ ակտիվության շրջան։ Կիլաուեայի շուրջ թռիչքների վտանգավորության մակարդակը նարնջագույնից բարձրացվել է կարմիրի։

Կիլաուեան աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 2019թ.-ին հրաբխի ժայթքման պատճառով հարյուրավոր տներ եւ ձեռնարկություններ էին ավերվել։

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում կարող եմ դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին եւ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ դրա համար:

Անուշ Ստեփանյան (33 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Դուք ֆիզիկական անձ եք, այդ թվում՝ երաշխավոր կամ գրավատու, կամ Հաշտարարին դիմելու պահին հանդիսանում եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր եւ օգտվել եք ֆինանսական կազմակերպությունների ծառայություններից կամ դիմել եք դրանցից օգտվելու համար եւ արդյունքում ունեք բողոք-պահանջ ֆինանսական կազմակերպության նկատմամբ, ապա կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:

 

 

 

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ

ՀԱՐՑ. Արդյոք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պարագայում հնարավո՞ր է խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից:

Արտակ Մանուչարյան (51 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Զինվորական հաշվառումից հանվում են օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձինք:

Քաղաքացիները պարտավոր են զինվորական հաշվառման, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար ներկայանալ իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո բոլոր զորակոչիկները պարտավոր են ծանուցագրում նշված ժամկետում ներկայանալ այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նրանք հաշվառված են: Զինվորական ծառայությունից պահեստ արձակված քաղաքացիները պարտավոր են յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ` զինվորական հաշվառման համար: Հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրը փոխելու դեպքում զինապարտները զինվորական հաշվառման կանգնելու համար պարտավոր են ներկայանալ համապատասխան զինվորական կոմիսարիատ` հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) նոր վայր ժամանելուց հետո` յոթնօրյա ժամկետում:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զինվորական ծառայության ընթացքում դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրած անձինք պարտավոր են պատժի կրումից ազատվելու պահից յոթնօրյա ժամկետում ներկայանալ հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Զինապարտներն իրենց առողջական վիճակի, ընտանեկան դրության, հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի, կրթության, աշխատավայրի եւ պաշտոնի փոփոխությունների մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ:

 




Լրահոս