ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ Ի ՊԱՏԻՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողովը։

 

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել խաչատրյանագիտության արդի վիճակը, քննության առնել հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական, երաժշտական, հասարակական գործունեությունը, արժեւորել նրա թողած ժառանգությունը, բացահայտել նրա ստեղծագործության դերը հայ եւ համաշխարհային երաժշտության մեջ, նախանշել զարգացման ուղիները։

«Աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Արամ Խաչատրյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա պատմության ընթացքում միակ երաժիշտ ակադեմիկոսն է։ Նա ակադեմիկոս է ընտրվել 60 տարի առաջ՝ 1963 թվականի մարտի 9-ին, ակադեմիայի նախագահ Վիկտոր Համբարձումյանի առաջարկությամբ։ Այդ օրվանից մինչեւ իր կյանքի վերջն Արամ Խաչատրյանը սերտորեն կապված էր ակադեմիայի, մասնավորապես՝ Արվեստի ինստիտուտի հետ։ Պատահական չէ, որ նա ցանկացել է, որպեսզի իր թանգարանը բացվի եւ գործի հենց Արվեստի ինստիտուտին կից։ Արամ Խաչատրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրության հարցերին նվիրված ակադեմիական առաջին գիտական նստաշրջանը գումարվել է  այս դահլիճում 1974 թվականի հոկտեմբերի 22-ին, որին մասնակցել է Արամ Խաչատրյանը։ Այդ գիտական նստաշրջանը համախմբել է համամիութենական երաժշտագիտական մտքի առաջատար ուժերին։ 13 պետություններում ներկայացվել է Խաչատրյանի ստեղծագործությունը, գործունեությունը, արժեւորվել այն թե՛ որպես ազգային երաժշտության եւ մշակույթի երեւույթ, թե՛ որպես Արեւելքի եւ Անդրկովկասի, սովետական եւ համամարդկային երաժշտական մշակույթի երեւույթ։ Այսօր կրկին, սակայն՝ առանց Արամ Խաչատրյանի, այս նույն դահլիճում հավաքվել են արդի միջազգային արվեստագիտության, մասնավորապես՝ երաժշտագիտության վաստակաշատ ներկայացուցիչներ եւ երիտասարդ հետազոտողներ աշխարհի 8 երկրներից։ Սա վկայում է այն մասին, որ անցած տասնամյակների ընթացքում աշխարհում ոչ միայն չի նվազել հետաքրքրությունն Արամ Խաչատրյանի հանճարեղ երաժշտության հանդեպ, այլեւ նրա ստեղծագործական գործունեությունը շարունակում է մնալ հայ եւ օտարազգի հետազոտողների ուշադրության կենտրոնում։ Այս տարվա հոկտեմբերին ԳԱԱ-ն բոլորում է իր հիմնադրման 80-ամյակը, եւ ես կարծում եմ, որ ինչպես անցած 80 տարիների ընթացքում, այնպես էլ հետագայում ակադեմիան՝ ի դեմս Արվեստի ինստիտուտի, շարունակելու է մնալ հայ արվեստագիտության առաջատար կենտրոնը՝ իր շուրջը համախմբելով գիտական, ստեղծագործական եւ կատարողական աշխարհի երեւելի ներկայացուցիչների։ Համոզված եմ, որ գիտաժողովի արդյունքները կդառնան կարեւոր եւ նշանակալի ներդրում միջազգային ասպարեզում», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։

Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների նկատմամբ երաժշտագետների կողմից հետաքրքրությունը տարիների ընթացքում միայն մեծանում է։

Արմինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, որոնք ժամանել են Երեւան՝ մասնակցելու գիտաժողովին, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի թոռնուհուն՝ Օլգա Կուզինային։

Հավելենք, որ գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 14-ը։ Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից, Լատվիայից, Լիբանանից, Հայաստանից, Նիդեռլանդներից, Շվեդիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից ժամանած արվեստի գործիչները հանդես կգան շուրջ 4 տասնյակ գիտական զեկուցումներով՝ ներկայացնելով հայ ականավոր կոմպոզիտորի ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեությունը, ստեղծած կոմպոզիտորական դպրոցը, Արամ Խաչատրյանի դերը մշակութային դիվանագիտության զարգացման գործում, կերպարը հայ կերպարվեստում, արվեստի ազդեցիկ նշանակությունը երաժշտագիտական մտքի վրա։

 

 

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԹՐԵՅԼԵՐԸ

Apple TV+-ը ներկայացրել է «Սուպերմոդելներ» վավերագրական ֆիլմաշարի պաշտոնական թրեյլերը: 90-ականների հայտնի մոդելները տասնամյակների ընթացքում առաջին անգամ հավաքվում են մեկ հարկի տակ՝ պոդիումում պատմելով իրենց ընկերության պատմությունները։

Չորս մասից բաղկացած սերիալը, որի ռեժիսորներն են Ռոջեր Ռոս Ուիլյամսը եւ Լարիսա Բիլսը, պատմում է սուպերմոդելների մասին իրենց իսկ շուրթերից, ինչպես նաեւ իրենց կարծիքն են հայտնում ոլորտի փորձագետները։ Vogue-ից Էդվարդ Էննինֆուլից մինչեւ դիզայներ Դոննա Կարենը ճանապարհորդություն է ժամանակի միջով՝ մի դարաշրջան ուսումնասիրելու համար: Նաոմի Քեմփբելը մանրամասնում է 90-ականների սկզբին ռասիզմի հետ կապված իր փորձառությունները, իսկ Լինդա Եվանգելիստան խոսում է անպետք զգալու մասին:

Սինդի Քրոուֆորդը, Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան եւ Քրիստի Թերլինգթոնը միասին հեղափոխեցին մոդելային արդյունաբերությունը հաջորդ սերնդի համար՝ կոտրելով ավանդական գեղեցկության սահմանները:

 

 

 

ՀԱՅՏՆՎԵԼ Է ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ

Ռուսական ՀՏրրՌÿ1 հեռուստաալիքով մեկնարկել է ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ հայտնի նախագծի 5-րդ՝ հոբելյանական եթերաշրջանը: Նախորդ շաբաթ տեղի է ունեցել երաժշտական մրցույթի առաջին համերգը, որին մասնակցել է նաեւ հայազգի Արմեն Գրիգորյանը։

Արմենը ներկայացել է դասական ժանրում: 32-ամյա երգիչը, որը բնակվում է Մոսկվայում, առաջին ելույթից հետո ժյուրիի 100 անդամների կողմից հավաքել է 95 միավոր՝ զբաղեցնելով մրցութային օրվա 2-րդ հորիզոնականը: Նրա ելույթի ժամանակ կանգնել է նաեւ ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւը։

Համաձայն մրցույթի կանոնների՝ օրվա ավարտին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները պետք է մրցեն միմյանց դեմ, քանի որ միայն մեկն է ստանում ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ: Արմենի մրցակիցը վրացի ղՉՌփՈ-ն էր, որին մեր հայրենակիցը կարողացավ գերազանցել 2 միավորով՝ հավաքելով 90 ձայն:

Հավելենք, որ մրցույթի 3-րդ եթերաշրջանի հաղթողը հայ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն էր:

 

 

 

 

ԱՐԺԱՆԱՑԱՎ ՄՐՑԱՆԱԿԻ

Բեյրութում կայացել է Beirut Golden Awards մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայ ռեփեր Սուպեր Սաքոն ստացել է Life Time Achievement մրցանակը։ Այս մասին ռեփերը կիսվել է ինստագրամյան էջի Story բաժնում։

«Life Time Achievement Award, բայց ես դեռ նոր եմ սկսում»,-գրել է երաժիշտը:

Հավելենք, որ օրեր առաջ Սաքոն բացօթյա համերգ էր ունեցել Երեւանում, որի ժամանակ բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով խնդրի շուրջ։

 

 

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ

Հայաստանի հավաքականի ու «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարեւիչը գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ազգային հավաքականի երկրպագուներին։

«Շնորհակալություն բոլորիդ այս երկու խաղերում ցուցաբերած ապշեցուցիչ աջակցության եւ զգացողությունների համար: Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Հայաստանի հավաքականի դարպասապահը։

Չանչարեւիչը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Ուելսի (4։2), Թուրքիայի (1։1) ու Խորվաթիայի դեմ խաղերին (0։1):

 

 

 

 

ՄՅՈՒԼԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ Դորտմունդում տեղի ունեցած ընկերական խաղում։ Մյուլերը դարձել էր գոլի հեղինակ։

«Գիտեինք, որ շատ ենք վազելու։ Ֆրանսիայի թիմը տպավորություն է ստեղծում, որ պայքարելու հնարավորություն է տալիս. նրանք երբեմն դիտավորյալ են գնդակը զիջում մրցակցին։

Մեր արագ գոլը նպաստեց հաջողությանը։ Գիտեինք, որ ծանր աշխատանք պետք է կատարենք։ Անհաջող հանդիպումների շարքի ազդեցությունը հաղթահարելը հեշտ չէ։ Հանսի Ֆլիկին հրաժեշտը ծանր էր։ Պետք է շնորհավորենք Ռուդի Ֆյոլերին, Հանես Վոլֆին եւ Սանդրո Վագներին։

Հաճելի է Ֆրանսիային հաղթելը, բայց պետք չէ գերագնահատել այս խաղը. առջեւում դեռ երկար ճանապարհ ունենք։ Սա հուզական ազատագրման փոքր պահ էր»,- Մյուլերի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

Գերմանիաի հավաքականը չէր հաղթել նախորդ հինգ հանդիպումներում։

Գերմանիան «Եվրո-2024»-ի կազմակերպիչ երկիրն է եւ ազատված է ընտրական մրցաշարից։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 9-ը անցկացվելիք սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 5 մասնակից:

ՀՄՖ-ի փոխանցմամբ՝ կմասնակցեն Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը:

Այս պահին (11.09-25.09) Հայաստանի թիմը ամբողջ կազմով անցկացնում է ուսումնամարզական հավաք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:

 

 

 




Լրահոս