ԼՈՒՐ ԿԱԴՐ       

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

«Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի եւ «Ինտեր»-ի կազմերում հանդես եկած պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել:

Հիշեցնենք՝ Ֆիգուն Հայաստան էր այցելել եւ հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, պաշտպան, ներկայում «Նոա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի եւ այլ ֆուտբոլիստների հետ:

 

 

ԶՈՐԱԿՈՉ

ՀԱՐՑ. Որտե՞ղ կարող է դիմել զորակոչի տարիքի ՀՀ քաղաքացին, եթե գտնվում է ՀՀ տարածքից դուրս եւ չի կարող սեփական միջոցներով վերադառնալ: 

Առնակ Ալավերդյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան տարածքային ստորաբաժանումը իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու եւ տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են տարածքային ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին:

ՀՀ ՊՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով կատարված ծանուցման մեջ  տարածքային ստորաբաժանում ներկայանալու պարտավորության մասին պետք է նշվի տարածքային ստորաբաժանում ներկայանալու ժամկետը:

 

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Արդյոք ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը որեւէ կողմնակի ազդեցություն ունի՞, եւ եթե ունի, ապա որո՞նք են դրանք:

Ալվարդ Մանասերյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութը հաճախ առաջացնում է թեթեւ կողմնակի երեւույթներ: Ցավը, կարմրությունը, այտուցվածությունը ներարկման տեղում սպասվող կողմնակի երեւույթներ են: Որոշ մարդկանց մոտ կարող է դիտվել գլխացավ, ոչ բարձր ջերմություն, ցավ հոդերի կամ մկանների շրջանում կամ թեթեւ սրտխառնոց: Այս տեղային ռեակցիաները կամ կողմնակի երեւույթները սովորաբար տեւում են մեկ օրից ոչ ավել եւ վտանգավոր բնույթ չեն կրում:

Երբեմն անձը կարող է ուշագնաց լինել պատվաստման կամ այլ ներարկման ժամանակ: Սա ավելի տարածված է, երբ շատ երիտասարդներ պատվաստվում են խմբակային, օրինակ՝ դպրոցում: Ենթադրվում է, որ այս երեւույթը պայմանավորված է սթրեսով եւ անհանգստությամբ, ոչ թե պատվաստանյութով։

Պատվաստում ստացած 1,7 միլիոնից մեկի մոտ կարող է զարգանալ ալերգիկ ռեակցիա (ինչպես, օրինակ, անաֆիլակտիկ շոկ): Հետեւաբար, որպես նախազգուշացում, պատվաստվող անձը պատվաստումից հետո պետք է 30 րոպե մնա պոլիկլինիկայում:

ՀՀ ԱՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութի հետ կապված կողմնակի ազդեցությունների կամ քրոնիկ առողջական խնդիրների հետ կապված լուրերը շրջանառվում են սոցիալական ցանցերում, դեռահասների շրջանում: Ավելի քան 270 մլն չափաբաժնի լայնատարած ուսումնասիրությունները եւ անվտանգության ընթացիկ մոնիթորինգը, որը ներդրված է ողջ աշխարհում, մինչ օրս չեն ապացուցում որեւէ նման հղում:

Եթե ինչ-որ անսպասելի դեպք տեղի ունենա, տեղեկացրե՛ք բժշկին: Բոլոր նման հաղորդումները լրջորեն ուսումնասիրվում են՝ տեսնելու համար՝ արդյոք առաջացած երեւույթները կապված են պատվաստանյութի հետ, թե կարող է լինել այլ պատճառ:

 




Լրահոս