
Նյու Յորքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից:
Նշվում է,որ մոտ 45 րոպե տևած հանդիպումը անցել է դռնփակփ: Հանդիպմանը մտքեր են փոխանակել կոնկրետ և կառուցողական քայլերի շուրջ, որոնք առաջիկայում կձեռնարկվեն երկու երկրների հարաբերությունների մակարդակի բարելավման ուղղությամբ:
Օֆելյա Հովհաննիսյան