Մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին. Սիրուշոն՝ Լևոն Քոչարյանի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սիրուշոն սոցցանցի իր էջում գրում է. «

Շատ հարցեր եմ ստանում ու չեմ հասցնում պատասխանել: Փորձեմ ևս մեկ անգամ համառոտ այստեղ ներկայացնել:
Երեկ ոստիկանները մարդկանց ու տեսախցիկների առջև բռնություն են կիրառում Լևոնի վրա, որից հետո նա ուղեղի ցնցումով տեղափոխվում է հիվանդանոց:
Ժամեր անց մեզ տեղեկացնում են, որ Լևոնը ձերբակալված է ոստիկաններին ծեծելու համար (պարզվում է՝ բոլորս սխալ ենք տեսել, Լևոնն է ծեծել):
Հիմա մոտ օրերս պետք է որոշում կայացնեն՝ կալանավորելու են, թե ոչ:
Ու սա միայն Լևոնի հետ չի տեղի ունենում: Բռնի ուժ է կիրառվում 10 տարեկան երեխայից մինչև կանանց ու տարեցներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի:
Մի խոսքով մենք խանգարում ենք Արցախի հանձնման իրենց գործընթացին:
Այսպես ասեմ՝ որքան փորձեք ճնշել, ավելի ակտիվ ու ավելի շատ մարդկանցով ենք խանգարելու ու ավելի մեծ աղմուկ ենք բարձրացնելու»:




Լրահոս