
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր կրկին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ԳԴՀ կառավարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում կանցլերը դեմ է արտահայտվել ռազմական ուժի կիրառմանը։ Նա ընդգծել է, որ Դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը։
Զրույցի ընթացքում կանցլերն ընդգծել է նաև Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման կարևորությունը։
Կանցլերը և Փաշինյանը պայմանավորվել են շարունակել իրենց շփումները և սերտ կապ պահպանել։