Իրանում սպասում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հայտարարությունը:
«Բարեբախտաբար, մենք մեր երկրների հարաբերությունների շատ դրական օրակարգ ունենք: Մեզ մոտ շատ լավ են ընթանում երկկողմ և տարածաշրջանային թեմաներով բանակցությունները»,-նշել է նա:
Աբդոլլահիանն ասել է, որ Իրանում սպասում են Լավրովի այցին, որի շուրջ պայմանավորվածություն կա, որպեսզի վերջնականացնեն երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը: