ԲՀԿ-ԱԿԱՆ ՀԱՎԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված Եվրոպական բիզնեսի ասամբլեայի նիստին երեկ ներկա են եղել ինչպես ԲՀԿ-ական պատգամավորներ, այնպես էլ նախարարներ, նրանց թվում նաեւ սպորտի նախարար Արթուր Պետրոսյանը, ով, համաձայն տարածված լուրերի, երեկ եւս կազմ եւ պատրաստ է եղել` նախարարի պաշտոնից հրաժարական տալու համար, չնայած տարբեր կայքերում անհեթեթություն էր համարել իր պաշտոնանկության մասին լուրերը: Ինչպես նշում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները` ՄԱԿ կուսակցությունից հետո ԲՀԿ շարքերն անցած Արթուր Պետրոսյանին ԲՀԿ-ում այդպես էլ չսիրեցին եւ չհամարեցին յուրային: Ուստի բացառված չէ, որ նա հեռանա ԲՀԿ-ից:




Լրահոս