Էլի Վազգեն Խաչիկյանի նման մեկը կգա, էտ փողերն էլ կուտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

67-ամյա Նիկոլայ Աղաբեկյանը երեկ ինքնահրկիզման փորձ էր արել: Այսօր  Armlur.am–ի հետ զրույցում Աղաբեկյանը պատմեց, որ ինքնասպանության փորձի վայր ընտրել էր հենց Ֆինանսների նախարարության շենքի դիմացի հատվածը, քանի որ բազմիցս դիմել էր նախարարությանը` Հայխնայբանկին ի պահ հանձնած ավանդները ստանալու համար, սակայն ապարդյուն:

 

 

 

 

 

DSC03664

DSC03668

«Ամեն տարի ասում են կտանք, կտանք, բայց չեն տալիս: Մամաս մահացավ` ամեն օր ասում էր` փողերս, փողերս: Հիմա դա ո՞վ ա ուտելու: Էլի Վազգեն Խաչիկյանի նման մեկը կգա, էտ էլ կուտի»,- ասաց Աղաբեկյանը:

Վերջինս բնակվում է կնոջ և երկու երեխաների հետ, որոնցից մեկը 14 տարեկան է և սովորում է քոլեջում, իսկ մյուսը 10 տարեկան է` չորրորդ դասարանի աշակերտ:

DSC03669      Լուսանկարում 10-ամյա Աշոտն է:

«Դիմել եմ Ֆինանսների նախարարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին` պատասխանն էկելա, բայց ի՞նչ օգուտ:  Էրեխեքս գալիս-ասում են` պապ սոված եմ, ես ի՞նչ անեմ, որտեղի՞ց ստեղծեմ: Ես չեմ աշխատում, կինս չի աշխատում»,- ասաց Աղաբեկյանը` հավելելով, որ բազմից դիմել է աշխատանքի ընդունվելու համար տարբեր կազմակերպություններ` որպես պահակ աշխատելու համար, սակայն տարիքի պատճառով մերժել են:

DSC03672

Նախագահին Աղաբեկյանը չի պատրաստվում դիմել, ասում է` «Նրանից ի՞նչ նախագահ, կամ արտասահմանում ա, կամ էլ ինչ որ բանի բացմանը կարմիր լենտ ա կտրում: Իրեն պետքա ժողովրդի մասին մտածել: 30.000 թոշակ եմ ստանում: Ամսի 4-ին ստացել եմ, 5-ին չկա:Գոնե փողերս տային, էլի մի քանի ամիս կապրեինք նորմալ: 22 տարի պահում են փողերը…. Մայրս սպասեց, սպասեց, գնաց: Սպասում են, որ բոլորը մահանան, մնա իրանց»:

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին նույնպես խոսեց` հավաստիացնելով, որ 40 տարի ոչ ոք չի սպասելու, և նույն կերպ հետագայում վարվելու են պարտադիր կուտակված գումարների հետ:

Հիշեցնենք, որ երեկ Դեմ!եմ-ի հերթական բողոքի ակցիայի ժամանակ ինքնահրկիզման փորձ է կատարել Նիկոլայ Աղաբեկյանը` պահանջելով պետությանը հետ վերադարձնել խորհրդային բանկերում ներդրած իր խնայողությունը, քանի որ նա և իր ընտանիքի անդամների ապրելու ոչ մի հնարավորություն չունեն:

Տաթև Հարությունյան

 




Լրահոս