Վիրավորներին պետք է անհապաղ տեղափոխել Հայաստան. Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է հղել ռուս գործընկերներին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. 《Պայթյունի հետևանքով Արցախում կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ․ անհրաժեշտ է կազմակերպել նրանց անհապաղ տեղափոխումը Հայաստան՝ օդային կամ ցամաքային ճանապարհով․ ՀՐԱՏԱՊ նամակներ ռուս գործընկերներիս և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին։

Այսօր Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` վառելիքի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ, որոնց կյանքը փրկելու կարիք կա:

Հանրապետական բժշկական կենտրոնում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում բժշկական և դեղորայքային սահմանափակ հնարավորությունների պայմաններում տուժածներին ցուցաբերվող բուժօգնությունը բավարար չէ։ Արցախում չկան բավարար վիրաբույժներ ու բժիշկներ՝ մարդկանց կյանքերը փրկելու համար։

Հրատապ նամակներ եմ ուղարկել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին, ռուս գործընկերներիս, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչին՝ խնդրելով տուժածների կյանքը փրկելու, շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար ամեն ջանք գործադրել նրանց՝ անմիջապես լուսաբացին օդային ճանապարհով կամ անհապաղ ցամաքային ճանապարհով տեղափոխելու Հայաստան՝ Քարվաճառի տարածքով: Ինչու՞ Քարվաճառով, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ Արցախից տեղահանվում են Հայաստան, և ճանապարհը Բերձորի միջանցքով անանցանելի է》։




Լրահոս