
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Առափնյա փողոցում՝ գետի մոտակայքում, այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:32-ին, մարվել՝ 07:21-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 21 քմ):