Քննարկվել են Արցախից տեղահանվածներին աջակցելու վերաբերյալ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպել է մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցելուն, անհրաժեշտության դեպքում կարիքները հոգալուն, ինչպես նաև կրթության շարունակականությունն ապահովելուն առնչվող հարցեր։

Բուհերի ղեկավարները հավաստել են, որ հնարավորությունների սահմաններում կաջակցեն բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցելու գործընթացին։ Մարզպետը վստահեցրել է, որ աշխատանքներում հաշվի կառնվի բոլոր կառույցների ու կազմակերպությունների հնարավորություններն ու աջակցության առաջարկները։




Լրահոս