Ռուսաստանը ձգտում է դատարկել Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոնը` տոն, բայց դե, որ տոնը էս էլ արդեն քանի տարի է խեղճացած մեր ժողովուրդը չի ընդունում, չի ընկալում ու անժպիտ դեմով ինքն իրեն համոզում, շունչ ու գույն է հաղորդում, ընթացքում գույները մնում են խամրած, դա փաստ է… ծաղիկներ օդանավակայանում… կանանց` եկող-գնացող ծաղիկներ են նվիրել, էլ ոնց կլիներ…

Իսկ դու գիտե՞ս, որ չորս ամսվա մեջ չորսուկես անգամ ավելի շատ մարդ է հեռացել մեր երկրից, քան մի ամբողջ տարվա բնական աճն է… և դու ինչպես ես կարողանում դեմն առնել այս խայտառակ թվերի, թե դու նպաստում ես արտագաղթի արագացմանը: Ո՞րն է այս ինքնակոչ իշխանության ուզածը, դատարկել տարածքներն ու նվիրել ռուսներին… սարսափում եմ, երբ տեսնում եմ այս իշխանությանը, թեև քիչ բան եմ աշխատում հասկանալ, որ էս «լավ տղերքը» եկել ու մի ողջ ազգի գլխին պատուհաս է դարձել:

Ձուկը գլխից է հոտում, իսկ ինքնակոչ իշխանությունը էս էլ արդեն տասնհինգ տարի է հոտած գլխով խաղ է խաղում ազգի գլխին… մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ երկրիս իշխանությունը երկիրս թողել է ռուսներին ու փախել. մտավախությունս մեկն է, որ ռուսաստանը ձգտում է հնարավորինս թեթևացնել Հայաստանը, որ հետո հրաման արձակի, փախուստի… թող որ սխալված լինեմ, բայց քանի դեռ շատ բան չենք հասկանում ու դեռ էշի ականջում քնած ենք….. չշարունակեմ. չկրկնվեմ, միևնույն է քնքոտը, երբեք էլ արթնանալուց լավ չի զգացել…




Լրահոս