ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Դարպաս գյուղում նոյեմբերի 2-ին ընտանիքի անդամներին սպանած Մարտուն Աբրահամյանը ձերբակալված է:Հիշեցնենք, որ  նոյեմբերի 2-ին` առավոտյան ժամը 7:40-ին, 34-ամյա Մարտուն Աբրահամյանը տան բակում գտնվող տնակում սպանել էր հորը, ապա բարձրացել  տուն եւ այնտեղ դաժանաբար սպանել 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին: Ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում, շնչափողի կտրած վերքով ու ճակատի վերքերով, հիշյալ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:Աբրահամյանների 7 հոգանոց ընտանիքը ծանր պայմաններում էր ապրում: Մարտունը խուլ ու համր է, հարեւանների հավաստմամբ` ունի հոգեկան շեղումներ: Մորեղբայրն ասում է, որ վերջինիս հոգեկանի վրա ծանր ազդեցություն է ունեցել երեխայի անբուժելի հիվանդությունը: Գյուղացիներից նշում են, որ փախուստի ճանապարհին հայրասպանը հանդիպել է հորեղբոր որդուն, որին ասել է, որ տանը տղամարդիկ կան, ինքը 4-ին սպանել է, մյուսներին էլ սպանելու է:Մինչ գործով քննիչ Արամ Մաթեւոսյանը հարցաքննում էր  ձերբակալվածին, միջանցքում սպասող մորեղբորից տեղեկացանք, որ Մարտունը ողջ օրը գտնվել է սարերում, այդ ընթացքում նրան անընդհատ զանգահարել են, սակայն հեռախոսն անջատված եղել է, միայն երեկոյան է պատասխանել զանգին: Նրան հորդորել են հանձնվել, վերջինս իջել է տուն, որտեղ էլ ձերբակալվել է: Սակայն քննիչ Արամ Մաթեւոսյանը վստահեցնում է, որ մարդասպանը ոչ թե հանձնվել է, այլ իրենք են հայտնաբերել. «Հայտարարվել էր հետախուզում: Նույն օրը` 23:40-ի սահմաններում, հայտնաբերվել է եւ տեղափոխվել Վանաձորի` ձերբակալվածներին պահելու վայր»: Մարտուն Աբրահամյանը կատարածն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ` հարցին քննիչը պատասխանեց. «Մեղադրանքը ներկայացված է, կատարվում են համապատասխան գործողություններ: Ուրիշ  կոնկրետ տվյալներ ձեզ չեմ կարող ասել»: Թե ձերբակալման պահին մեղադրյալն ինչպիսի հոգեկան վիճակում է եղել, քննիչը չգիտեր: Քանի որ Մարտունը խուլ ու համր է, հարցաքննությունը կատարվել է թարգմանչի օգնությամբ: Մորեղբոր խոսքով`  իր օգնությունից հրաժարվել են, քանի որ հանցանք կատարած անձի ազգականն է:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆՎանաձոր




Լրահոս