ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տանտերերը որոշել են իրենց տնվորներին դուրս հանել. 2 օր ժամանակ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից տեղահանված քաղաքացիներին կացարան տրամադրելու համար Երևանում փորձություն է դարձել ոչ միայն տուն գտնելը, այլ նաև առկա է տնից դուրս հանելու իրական վտանգ։ Մի շարք տների սեփականատերեր իրենց տնվորներին դուրս են հանում տանից՝ տալով 2 կամ 3 օր ժամանակ։ Նրանք պատճառաբանում են, որ տունն արդեն տվել են վարձով արցախից տեղահանվածներին և այդպիսի օրինակները բազմաթիվ են:

ArmLur.am-ի հետ զրույցում տնվորներից մեկը պատմեց, որ ինքը Բերձորից է, 4 երեխաների հետ ապրում է Երևանում, տանտերը մի քանի օր առաջ զանգահարել է ու տեղեկացրել` կա՛մ տնից դուրս գան, կամ տան գինը բարձրացնում է:

Բնակչի խոսքով, քանի որ ոչ մի պայմանագիր կնքված չի եղել, տեղեկացրել է այդ մասին տան սեփականատիրոջը  և հավելել, որ ոչ մի դեպքում տանից դուրս չի գա, այն էլ 4 երեխաների հետ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս